Երեք

11 04 2011

Կար մի ժամանակ, երբ հեքիաթները «ժուկով ժամանակով» էին սկսվում ու երկար էին:  Հետո ամեն ինչ փոխվեց, ու հեքիաթները սկսեցին կարճանալ ու սկսվել «կար-չկար»-ով, մինչեւ ծնվեց մի հեքիաթ, որ բոլորովին այլ կերպ էր սկսվում՝ հենց այսպես՝ «կար մի ժամանակ»-ով: Հեքիաթը երկարելու ժամանակ չուներ, ավելի ճիշտ` մեկից ավել ժամանակ չուներ, ու նրա հերոսը հազիվ հասցրեց տուն կառուցել, որդի ունենալ ու ծառ տնկել` խնձորի:  Ու, քանի որ վերջում ժամանակ չկար ամեն ինչ փոխելու, հերոսը երկնքից գցեց իր կյանքի երեք պտուղը. մեկը` պատմողին, մեկը` լսողին, մեկն էլ` երրորդին:


Գործողություններ

Information

Թողնել մեկնաբանություն